ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Բացակայում է օտար զբոսաշրջիկի համար նախատեսված կարևոր ասելիքը

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Բացակայում է օտար զբոսաշրջիկի համար նախատեսված կարևոր ասելիքը
17.07.2014 | 12:51

Որոշ պաշտոնյաներ և օլիգարխներ հայրենիքում ամառային հանգիստն անցկացնելը հպարտությամբ մատուցում են որպես հայրենասիրության ցույց: Սակայն հասարակության մեծ մասն այդ ցույցերը չի ընկալում որպես զոհողություն, որովհետև չի կարողանում հասկանալ, թե մեծ գումարներ տնօրինող պաշտոնյան և օլիգարխը ինչո՞ւ չեն հանգստանում արտերկրում, այլ, «հանուն ժողովրդի և հայրենիքի», գնում են ինքնախարազանման, որը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, չի նպաստում տուրիզմի զարգացմանը: Տուրիզմի ոլորտի հայաստանյան պաշտոնյաներն ու օլիգարխներն ընդօրինակում են ոչ թե Վրաստանին կամ արաբական երկրներին, այլ տնտեսական հրաշքներ գործած եվրոպական երկրներին և, առանց երկար մտածելու, հանգստյան տների գները մոտեցնում են բարձրակարգ միջերկրածովյան հյուրանոցների գներին, ստեղծելով անհեթեթ ու ծիծաղելի իրավիճակ: Նույն տրամաբանությամբ է կառուցվում տուրիզմի պետական մարտավարությունը` բացակայում է աշխարհի, մասնավորապես, օտար զբոսաշրջիկի համար նախատեսված կարևոր ասելիքը, ուղերձը, որը նա տանելու և փոխանցելու է իր հարևանին, ընկերոջը, որպես Հայաստանից ստացած անջնջելի դրական տպավորություն: Թերևս աշխարհին ուղղված կարևոր ասելիքի դեֆիցիտն է պատճառը, որ ներգնա տուրիզմի գրավչության բարձրացմանն ուղղված անդուլ ջանքերը շոշափելի արդյունք չեն տալիս: Եվ հայաստանյան հանգստյան տների ծառայություններից այսօր օգտվում են հիմնականում տեղացիները, մասամբ`՝ սփյուռքահայերը` դա ներկայացնելով որպես հայրենիքի հանդեպ նվիրական տուրք:

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ